Երեկ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքում գրել է.
«Դոնալդ Թրամփը այսօր Նյու Հեմշիրում ակնարկեց, որ ԱՄՆ-ը կարող է ճանաչել Արցախի անկախությունը։ Մերկայացնում ենք բառացի մեջբերումը Թրամփի այսօրվա ելույթից։
«Այստեղ ներկա է Հայաստանը, նայեք հայերին: Նրանք հիասքանչ մարդիկ են, նրանք կատաղի կռվողներ են, և գիտե՞ք ինչ, մենք մի բան կանենք նրանց օգնելու համար: Նրանք դժվար օրեր են ապրում, բայց ես երեկ Օհայոում էի, մենք Օհայոում հանդիպեցինք հիանալի հայերի խմբի հետ, ովքեր դրոշով էին և իրենց ոգով: Այն խնդիրները, որոնք նրանք ունեն, մահերը, մարտերը (նկատի ունի՝ Ղարաբաղում) այդ ամբողջը կկարգավորվի: Ես կարծում եմ, որ հեշտ կկարգավորվի: Վերադարձեք և ասեք ձեր ժողովրդին, որ հարցը կլուծվի: Եթե գիտես ինչ ես անում, ամեն ինչ հեշտ է, ինչպես Կոսովոյի դեպքում՝ Սերբիայում: Մենք դա արել են Կոսովոյի հետ. դուք կարո՞ղ եք ինձ հավատալ»: